 
                        Ո՞վ է հովանավորում Նոնոյին. Ժամանակ
 
                                    Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել է Գաբրիել Պողոսյանը, որը հայտնի է «Նոնո» մականվամբ: Վերջինս բարձրագույն կրթություն չունի, ավարտել է միայն միջնակարգ դպրոցը: Մինչդեռ հայտարարված մրցույթի պահանջների մեջ պարտադիր պայման է եղել բարձրագույն կրթության և համապատասխան դիպլոմի առկայությունը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Որոշ տեղեկությունների համաձայն` Նոնոն այդ պաշտոնին նշանակվելու է և մրցույթում հաղթել է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ: Նոնոն եղել է Աժ նախագահի և նրա եղբոր` Ջոնիկի մտերիմը: Ասում են, որ նա պարբերաբար որսամիս է մատակարարել Աբրահամյաններին: Բացի այդ, Նոնոն Աբրահամյանների շնորհիվ եղել է Արտաշատի ավագանու անդամ»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        