Ելենա Բատուրինա. Ես Ռուսաստանի ամենահարուստ կինը չեմ
«Ինտեկո» ընկերության նախկն սեփականատեր Ելենա Բատուրինան իր կարողությունը գնահատել է 1.1-1.2 միլիարդ դոլար։ Այս մասին Յուրի Լուժկովի կինը հայտնել է The Times-ին։
Այդ գնահատականը համընկնում է Forbes-ի գնահատականին, որի համաձայն, Բատուրինայի կարողությունը վերջին 4 տարում 4.8 միլիարդից նվազել է 1.1 միլիարդ դոլարի։
Բատուրինան ասել է, որ ինքը Ռուսաստանի ամենահարուստ կինը չէ։ «Ես վստահ եմ, որ կան բարձրաստիճան պաշտոնյաների կանայք, ովքեր ավելի շատ փող ունեն։ Պարզապես նրանք չեն կարող ցուցադրել իրենց հարստությունը, քանի որ այն արդար ճանապարհով չի դիզվել»,- նշել է Բատուրինան։
Մոսկվայի նախկին քաղաքապետի կինը դժգոհել է, որ բիզնեսում խաղի կանոնները բոլորի համար նույնը չեն. «Ես միամտաբար կարծում էի, որ եթե բիզնեսում հետևում ես կանոններին և վճարում հարկերը, քեզ ձեռք չեն տա»։ Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ մայրաքաղաքի բյուջեն չի օգտագործել՝ սեփական բիզնեսի զարգացման համար։
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերին Բատուրինան շինարարական «Ինտեկո» ընկերության 100% բաժնետոմսերը Միխայիլ Շիշխանովին։ Իսկ 2012թ. հունվարին տիկինը խոստովանել էր, որ ընկերության ղեկին լինելու տարիներին կաշառել է մի շարք պաշտոնյաների։ Բատուրինան նաև ասել էր, որ Լուժկովի կինը լինելու հանգամանքը պաշտոնյաների համար ոչ մի նշանակություն չուներ կաշառք վերցնելու ժամանակ։