«ԱրմԹեք 2012» բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովը տեղի կունենա Սթենֆորդում

«ԱրմԹեք 2012» բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 14-15-ը՝ Սիլիկոնային հովտում (ԱՄՆ)՝ Սթենֆորդի համալսարանում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նախարարի՝ համաժողովի անցկացման վայրը պատահական չէ ընտրված՝ Սիլիկոնյան հովիտը տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհի խոշորագույն կենտրոնն է, ինչը հնարավորություն կտա հայաստանյան  տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին ներկայանալ միջազգային խոշոր ընկերությունների եւ տեխնոլոգիական կենտրոնների համար:
Ըստ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի՝ Սթենֆորդի համալսարանը համարվում է Սիլիկոնյան հովտի սիրտը, որտեղ համաժողով անցկացնելը արդեն իսկ պատվաբեր է: Ըստ Բ. Ենգիբարյանի՝ դա հնարավորություն կտա մեզ նոր կապեր ձեռքբերել եւ ներկայացնել, թե ինչ հնարավորություններ կան արտասահմանւան ընկերությունների համար՝ Հայաստանում մասնաճյուղեր բացելու համար:
Նշենք, որ սա «ԱրմԹեք»-ի թվով 5-րդ համաժողովն է: Համաժողովն ընթանալու է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո: «ԱրմԹեք» համաժողովը

Տեսանյութեր

Լրահոս