ԵՄ ներկայացուցիչների կոչը Հայաստանին ու Ադրբեջանին

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ և Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի և Ընդլայնման և Հարևանության քաղաքականության եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո խոսնակները հանդես են եկել Ռամիլ Սաֆարովի ներման վերաբերյալ հետևյալ հայտարարությամբ.

«Բարձր ներկայացուցիչն ու Շտեֆան Ֆյուլեն մտահոգված են` տեղեկանալով, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով մեղադրվել և դատապարտել էր ցմահ ազատազրկման 2004թ. Բուդապեշտում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու կապակցությամբ:

Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջանի խնդրանքով, «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. մարտի 21-ի Ստրասբուրգյան կոնվենցիայի շրջանակներում, ս.թ. օգոստոսի 31-ին Հունգարիայից տեղափոխվել է Ադրբեջան՝ պատիժը կրելու նպատակով: ԵՄ ներկայացուցիչները դիմել են համապատասխան կառույցներին և հետևելու են իրադարձությունների հետագա զարգացմանը:

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի և Ընդլայնման և հարևանության քաղաքականության եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վերստին կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ հրապարակային հայտարարություններից, իրավիճակի վատթարացում թույլ չտալու նպատակով՝ ի շահ տարածաշրջանում կայունության հաստատման և հաշտեցմանն ուղղված ջանքերի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930