Բաժիններ՝

Մի զրկե՛ք մեզ հավաքականի խաղերից. Սփյուռքահայերի դիմումն Արմենիա հեռուստաընկերությանը

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի խաղերն այսուհետ հեռարձակվելու են Արմենիա հեռուստաալիքով։ Սա հարուցել է բազմաթիվ սփյուռքահայերի դժգոհությունը, քանի որ նրանք կզրկվեն մեր ընտրանու խաղերը դիտելու հնարավորությունից։ Այսօր համացանցում տարածվել է մի նամակ, որով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները խնդրում են հնարավորություն տալ անխափան դիտելու այդ հանդիպումները։

«Հարգելի Արմենիա հեռուստաընկերություն Ձեզ ենք դիմում միլիոնավոր հեռուսդատիղոների անունից, ովքեր անհանգստացած են սեպտեմբերի 7-ին և 11-ին Մալթայի և Բուլղարիայի հետ մեր ազգային ընտրանու խաղերի հեռարձակման առիթով, մեր բազմաթիվ զանգերին ի պատասխան դուք պատասխանել եք, որ ֆուտբոլը չի հեռարձակվելու արբանյակային կապով, հեռարձակում չի լինի ինչպես նաև ձեր կայքով և դուք անհասանելի եք բազմաթիվ հայկական բնակավայրերում: Ինչու է պետք գովազդել օրական 100 անգամ, թե ձեզ կարող են դիտել աշխարհի ցանկացած անկյունում, եթե բազմաթիվ ձեր հայրենակիցներ աշխարհի տարբեր կետերում չեն կարող դիտել մեր ազգային հավաքականի մասնակցությամբ խաղերը: Իսկ ասենք համահայկական հիմնադրամի ժամանակ, թե արբանյակով, թե ինտերնետով հեռարձակվում է Հայաստանում և որը ամենակարևորն է այս դեպքում ` Սփյուռքում նույնիսկ մի քանի հեռուստաալիքներով: Եթե ձեզ է պատկանում խաղերի ցուցադրման իրավունքը, ապա խնդրում ենք տվեք մեզ հնարավորություն չկտրվելու այն տոնից, որը վերջին ժամանակներս մեզ է մատուցում մեր հայկական ֆուտբոլը, հասանելի դարձրեք թե արբանյակով, թե որակյալ ինտերնետ ցուցադրմամբ ձեր կայքի միջոցով, ինչպես նաև Արցախում եվ հայկական այլ բնակավայրերում, հակառակ դեպքում ձեր ալիքին կանվանենք ոչ թե Արմենիա ՏՎ, այլ Սերիալ ՏՎ: Հարգանքներով ` բազմաթիվ ձեր հայրենակիցներ»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս