Բարսելոնան հայտնել է 2012/13 մրցաշրջանի բյուջեն
«Բարսելոնան» հայտնել է 2012-13 մրցաշրջանի բյուջեն, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբի մամլո քարտուղար Թոնի Ֆրեյշան հայտարարել է, որ այսօր նախագահների խորհուրդը հաստատել է բյուջեն, ըստ որի եկամուտները կազմում են 470 մլն եվրո, իսկ ծախսեըը՝ 427.9: Անցած տարի ակումբի շահույթը կազմել է 48,8 մլն եվրո, որից 21 մլն դրվել է բյուջեի մեջ:
Ֆրեյշան նաև հայտնել է, որ ակումբը երկարաձգել է պայմանագիրը բուժծառայություններ մատուցող Assistencia Sanitaria ընկերության հետ մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ու ավիափոխադրող Turkish Airlines-ի հետ մինչև 2015 թվականի հունիսի 30-ը՝ երկու անգամ բարելավելով առաջարկված պայմանները:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը