«Երիտասարդականում» թմրանյութը գրպանում 18-ամյա տղայի են բռնել

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանները, թմրանյութ պահելու   կասկածանքով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի, որի տաբատի  գրպանից  զննությամբ հայտնաբերվել է  փաթեթ`  դեղնականաչավուն զանգվածով:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս