![](/banners/BeFunky-design.jpg)
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը բողոքի նամակ է հղել Հունգարիայի նախագահին
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/aram-a2.jpg)
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն բողոքի նամակ է հղել Հունգարիայի նախագահին, երբ տեղեկացել է, որ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի կառավարության որոշմամբ հանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում են շնորհել:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքում ասվում է, որ իր նամակում Վեհափառը Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունների այս քայլը գնահատել է որպես «միջազգային օրենքի եւ արդարության սկզբունքների բռնաբարում», նշել, որ այդ ապօրինի քայլը «ընդվզման եւ բողոքի ահավոր ալիք է բարձրացրել Հայաստանում եւ Սփյուռքում»:
«Քաղաքական շահերը չպետք է ոտնակոխ անեն արդարությունն ու մարդկային արժանապատվությունը»,- նշել է կաթողիկոսն ու հավելել, որ ամբողջությամբ կիսում է հայ ժողովրդի արդար ընդվզումը:
Վեհափառ Հայրապետի հիշյալ նամակը երկու միաբան հայրեր պաշտոնապես փոխանցել են Լիբանանում Հունգարիայի դեսպանին: