
Ինչ արժե Երևանի կանաչապատումը

Երևանի քաղաքապետարանը, 168.am-ի հարցմանն ի պատասխան, պարզաբանում է ներկայացրել կանաչապատ տարածքների խնամքի և սպասարկման վերաբերյալ։ Այս տարվա բյուջեով ծախսերը հասել են 1.2 միլիարդ դրամի:
«Երևան քաղաքի 2012թ. կանաչապատ տարածքների խնամքի և սպասարկման համար տրամադրված է 1մլրդ 200մլն գումար, որում ընդգրկված են նաև զբոսայգիների խնամքի ֆինանսավորման ծավալները: 2012թ. ծրագրով արդեն ավարտված են Երևանի մի շարք փողոցների կանաչապատման աշխատանքները: Մասնավորապես՝ Երևան-Աշտարակ, Երևան-Սևան, Երևան-Եղվարդ, Արգավանդի խճուղի, Թևոսյան, Դավիթ Բեկ, Էրեբունի, Բաբաջանյան փողոցների կանաչապատման աշխատանքները»,- նշվում է քաղաքապետարանի պաշտոնական պատասխանում: