
Դոլարը կրկին թանկացել է

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպեմբերի 4-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.83 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,45%-ով:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 200.000 դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 409-410 դրամով և վաճառվում է 412-413 դրամով: