Ադրբեջանը սիստեմատիկ պետական հայատյացության քաղաքականություն է վարում

«Ադրբեջանը այս քայլով ևս մեկ անգամ հաստատեց, որ վարում է սիստեմատիկ պետական հայատյացության քաղաքականության և այս քայլը այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա փոխանցմամբ` արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանը շարունակ տանուլ է տալ, և այսօր ըստ էության պարտվողի հոգեբանական բարդույթով տառապող պետություն է, և՛ ռազմական, և՛ դիվանագիտական ասպարեզում: «Իսկ ներքին քաղաքականության համատեքստում՝ Ալիևի այս քայլն իր իսկ հասարակության համար շատ ընկալելի էր, և այստեղից կարող ենք եզրակացնել, որ հանցագործ պետությունը դաստիարակել է հանցագործ հասարակություն: Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքակիրթ պետություն պետք է սուր քննադատության ենթարկի այդ անընդունելի քայլը, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի դիվանագիտությանը՝ այստեղ կարող եմ ասել, որ վերջինս խնդրին չի առնչվում միայն հումանիստական գաղափարներով, այստեղ կան սառը քաղաքական հաշվարկներ»,- նշել է նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս