
Գյուղմթերքների տոնավաճառները սեպտեմբերի 16-ին չեն գործի

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում և «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները սույն թվականի սեպտեմբերի 16-ին` «Խաչվերաց տոնի» կապակցությամբ, չեն գործելու: Տոնավաճառները կգործեն ընթացիկ շաբաթվա միայն շաբաթ օրը` սեպտեմբերի 15-ին: