Բաժիններ՝

ՀՀԿ-ն հաշվել է ժամանակահատվածը

Այսօր  ԱԺ-ում քննարկվող «Կուտակային կենսաթոշակների բարեփոխումների մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` դիմելով ԱԺ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին, հարցրեց. «Արդյո՞ք Դուք այն կարծիքին չեք, որ  փաթեթը, որ  ընդունվեց անցած տարի, ամբողջությամբ պատրաստ չէր  և դրանով է պայմանավորված, որ մեծածավալ փոփոխություններ են բերվել»:

Ի պատասախան, Ա. Մինասյանն ասաց. «Ես իմ ելույթում ասացի, որ հաստատ 2013թ. մենք կունենանք փաթեթի հետ կապված մեր առաջարկությունը, փոփոխությունը, և կունենանք 2014թ.: 2011թ. փաթեթը ոչ թե ընդունվեց հապշտապ, այլ ընդունվեց հետևյալ սխեմայով՝ 2013թ. կգործեն «Եկամտային հարկի մասին» օրենքը, «Անձնավորված հաշվառման մասին» օրենքը, կգործի «Ներդրումային հարկի մասին» օրենքը, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը՝ կամավորի մասով կգործի 2011թ., իսկ պարտադիրի մասով՝ 2014թ: Այսինքն՝ ան ժամանակահատվածը, որը մեր կարծիքով՝ պարտադիր է կամ անհրաժեշտ էր, որպեսզի ամբողջ համակարգը ստեղծվի, կայանա, մեր կարծիքով՝ այդ ժամանակահատվածը հաշված է այդպես: Կարծում եմ՝ դա բավարար է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս