
Հրաժարական է տվել Հայաստանի ՄԻՊ առաջին տեղակալը

Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է օմբուդսմենի առաջին տեղակալ, աշխատակազմի ղեկավար Աշոտ Վահանյանը:
Պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության համաձայն` «Կարեն Անդրեասյանը խոր ափսոսանք է հայտնել Աշոտ Վահանյանի հեռանալու կապակցությամբ եւ բարձր է գնահատել գործակցության ողջ ընթացքում նրա աշխատանքն ու ներդրումը՝ մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնելիս»:
Ըստ նույն հաղորդագրության` Վահանյանը իր աշխատանքային գործունեությունը պատրաստվում է շարունակել մասնավոր ընկերությունում։