
«Կոկա Կոլա ՀԲՔԱ» ընկերության Գավառի պահեստում 2 մեքենա է այրվել

Այս գիշեր ժամը 04.20-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում` «Կոկա Կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի պահեստում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻն կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ քաղաքի ազատության 41/1 հասցեում գտնվող Վ. Վլդեյանին պատկանող «Ուրաշկա» ՍՊԸ-ի պահեստի բակում այրվում են «ԶԻԼ-130» մակնիշի 68 ԼՕ 985 պետհամարանիշով և «ԳԱԶ-53» մակնիշի 660 ՍՏ 31 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.45-ին, մարվել` 05.40-ին: Այրվել է «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, իսկ «Գազ-53» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը և բեռնախցիկը՝ մասամբ: