
ԱԷՄԳ-ն այսօր իր դիրքորոշումը կհրապարակի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) մտադիր է այսօր հրապարակել իր դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Փաստաթղթի նախագծում, որին ծանոթ է BBC-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան միահամուռ արտահայտում են իրենց անհանգստությունը պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Իրանը շարունակում է պնդել, որ իր ծրագիրը խաղաղ բնույթ ունի: