Դուք տարիքով մարդ եք՝ Էստոնիայում եղե՞լ եք

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ներկայացած «Կուտակային կենսաթոշակների բարեփոխումների մասին» օրինագծին, ԱԺ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին հարցրեց. «Նստած գովում եք այս ծրագիրը: Ի վերջո, եթե Կառավարության ներկայացուցիչը երիտասարդ է, դրանից բխող բոլոր հետևանքներով, Դուք տարիքով մարդ եք, ինքներդ Էստոնիայում եղե՞լ եք, տեսե՞լ եք՝ ո՞նց են աշխատում, երբևիցե հետաքրքրվե՞լ եք, թե Ռուսաստանում ինչո՞ւ հրաժարվեցին սրանից: Երկրորդ հարցը նույնպես կարելի է պատասխանել՝ այո կամ ոչ: Մի րոպե պատկերացնենք մի այլ տարբերակ. ծանո՞թ եք ՀԱԿ-ի կենսաթոշակային համակարգի մասին ծրագրին՝ բոլորովին այլ սկզբունքներով գրված, լրջորեն քննարկված միջազգային ֆինանսական կառույցների հետ»:

Ի պատասխան Հ.Հակոբյանն ասաց. «Սկսեմ երկրորդ հարցից՝ երբ որ քննարկում էինք, այո՛, ես ուսումնասիրել եմ Ձեր ներկայացրած ծրագիրը, համադրել եմ մերի հետ, ու Ձեզ ասեմ՝ սկզունքային շատ տարբերություններ չկան, պարոն Բագրատյան: Առաջին հարցի հետ կապված պատասխանեմ՝ Էստոնիայում և Ռուսաստանում չեմ էղել այս հարցի ուսումնասիրության համար, բայց, իրավ, ունեցած փորձը, ինքչան որ գրականությունից ու մարդկանցից հնարավոր է եղել ուսումնասիրել՝ ուսումնասիրել եմ»:

Տեսանյութեր

Լրահոս