Մադրիդի «Ռեալի» սպորտային տնօրեն Զինեդին Զիդանը երազում է մարզչական կարիերա սկսելու մասին:
Սիրիայի հյուսիսում և կենտրոնում կառավարական զորքերը շարունակում են մարտեր մղել գրոհայինների դեմ: Ուրբաթ Հալեպի փողոցներում կատաղի հրաձգություն էր ընթանում: Մարտերը սկսվել են քաղաքի հնագույն թաղամասերում: Ականատեսները նաև հաղորդում են, որ հրոսակախմբերը ականանետերով ռմբակոծում են Սուլեյման և Մարդժա թաղամասերը, որտեղ բնակչությունը աջակցում է կառավարական զորքերին:
Դրանք ուղղակի խոսակցություններ են, որ ուզում են որևէ բանով սևացնել: Չկա ապացույց, որ մեզ ինչ-որ բանի մեջ են դրել: Ամենասկզբում ամեն մասնակից իր երգն էր ընտրում, և, իհարկե, մենք պահանջում էինք, որ բացի պատրաստածից՝ մեկ այլ երգ ևս երգեր: Որոշ փուլեր անցնելուց հետո եկավ ծրագրային տարբերակը:
Ըստ ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի՝ երեխաներից 32-ը գտնվում են Ստեփանակերտի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ում, իսկ շուրջ 20-ը՝ տեղ չլինելու պատճառով գտնվում են «Արեւիկ» մանկական բուժմիավորումում։
Քաղաքապետարանից նշեց, որ ամիսներ առաջ քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանի կողմից ստացել է առաջարկություն Երևանի կենտրոնում կանոնակարգված ձեղնահարկերի պիլոտային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կտրուկ է արտահայտվել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին:
Մեր պաշտոնյաները երբեմն սիրում են այնպիսի հայտարարություններ անել, որոնք ճիշտ են, սակայն ոչ ոքի համար նորություն չեն: Օրինակ, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նախօրեին հայտարարել է, որ փոքր և միջին ընկերությունները պետգնումների համար հայտարարվող մրցույթներում ոչ շահեկան վիճակում են խոշոր ընկերությունների նկատմամբ:
LG Display-ը, որը հանդիսանում է LG Electronics ընկերության դուստր ընկերությունը, հայց է ներկայացրել Samsung ընկերության դեմ` մեղադրելով հեռախոս արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությանը իր 7 պատենտները խախտելու մեջ:
4-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 6 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում «Դնեպրին» հաղթելուց (2:1) հետո Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը «հանքափորների» պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական չի թաքցրել ուրախությունը, երբ իմացել է, որ երկարատև ընդմիջումից հետո կրկին Բրազիլիայի ազգային հավաքական է հրավիրվել:
Ռաֆայել Նադալի մարզիչ և հորեղբայր Թոնին խոսել է այն մասին, թե ինչու Կրիշտիանո Ռոնալդուն այդքան էլ երջանիկ չէ Մադրիդում:
Այսօր Վարդան Մամիկոնյանի արձանին կից հատվածում տեղի ունեցավ սիրիահայ դիզայներ Գևորգ Նուռ Շադոյանի մոդելների ցուցադրությունը. «Երկրները մեկ հարկի տակ» բարեգործական փառատոնի ողջ հասույթը փոխանցվելու է ՀՀ բուհերում սովորող սիրիահայ անապահով ուսանողներին:
Օգտատերը, ում նվեր են ուղարկել, կարող է տեսնել, թե ինչ տեսք ունի իր նվերը, նրա գույնը, ձևը: Նա պետք է նշի հասցեն, որի օգնությամբ նվերը կառաքվի իրեն: Իսկ նվարը տեղ կհասցվի մի քանի օրից:
Ամենամեծ սոցիալական ցանցի` «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հոկտեմբերի 1-ին հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Google ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել արգելափակել YouTube-ում տեղադրված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը Ռուսոստանի դաշնության ողջ տարածքում:
Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական խաղում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ երրորդ տեղում ընթացող «Դնեպրի» նկատմամբ և վաստակած 30 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Սոցիալական ապահովության ոլորտում չարաշահոմների գործով սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է վճարային ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանը: Նրան կասկածում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը և վատնելը, հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:
Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին և ընդգծել, որ Հայաստանում նրան ընդունում են որպես անկեղծ և մեծ բարեկամի, ով 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր մեր ժողովրդի կողքին է: Հայ ժողովուրդը, Հանրապետության ղեկավարի խոսքով, երախտապարտ է իր բոլոր բարեկամներին, այդ թվում՝ Եվգենի Կիսինին և մշտապես ուրախ է հյուրընկալել նրանց Հայաստանում:
«Առաջինը՝ արհեստականորեն ուժեղացնել ԲՀԿ-ի իմիջը լայն խավերի համար՝ որպես ընդդիմադիր ուժի, և սրանով շեղել ուշադրությունն այս կողմ՝ թողնելով լուսանցքներում, այսպես ասած, ավելի շատ ջանքեր գործադրող ընդդիմադիր այլ ուժերին: Եվ երկրորդ՝ չի բացառվում, որ սա ազդակ է այն մասին, որ ԲՀԿ-ի այս անձին տրվում է ավելի մեծ նշանակություն, քան որևէ մեկին»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
«Կցանկանայի նաև շեշտել մի կարևոր իրողություն. ելնելով վերոշարադրյալից Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վեճի առարկան գործնականում ոչ թե դիմողի կողմից ներկայացրած նորմատիվ իրավակարգավորման սահմանադրականությունն է, այլ դատարանի կողմից այդ նորմերի կիրառմանն առնչվող խնդիրը, ինչն, ըստ դիմողի, խախտել է դատարանի մատչելիության և արդար դատաքննության իր իրավունքը»,- ընդգծել է ՍԴ նախագահը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր` սեպտեմբերի 28-ին ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանինի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել:
Ըստ փորձագետների, մինչև 2020թ. նավթի արդյունահանման ծավալները կարող են հասնել օրական 111 մլն բարելի, այն ժամանակ, երբ պահանջարկը կկամի ընդամենը 97 մլն բարել օրական:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վեցյակի» անդամները միակարծիք են, որ Թեհրանին չպետք է թույլատրել ստանալ միջուկային զենք, ու դա պետք է անել դիվանագիտական ճանապարհով:
«Վաղը Աղվան Հովսեփյանը դուրս է գալու և դնելու է խնդիրը: Կուսակցությունները հիմա բարդ վիճակում են: Պատկերացնո՞ւմ եք ՀԱԿ-ի վիճակը, երբ նրա պատգամավորներից մեկը` Նիկոլ Փաշինյանն ասել է` «ցանկացած գնով պետք է ընդունենք դատախազի միջնորդությունը»: Մյուսը կարող է դեմ լինել: Դա արդեն մի խմբակցության մեջ խնդիրներ է առաջացնում, և այդ խնդիրները կարող են շատ պայթյունավտանգ վիճակ ստեղծել ցանկացած կուսակցության մեջ»:
Իտալիայի երկու խոշորագույն արհմիությունների կազմակերպած բողոքի ցույցն ուղղված է Մարիո Մոնտիի կառավարության կողմից իրականացվող խիստ տնտեսման և բյուջեի ծախսերի կրճատման քաղաքականության դեմ:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օրերս աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպում է ունեցել «Ռոսկոսմոս» Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության տիեզերական արբանյակի ստեղծման եւ տեղակայման, ինչպես նաեւ տիեզերական 71.4 E դիրքում ՀՀ պատկանող գեոստացիոնար ուղեծրի համատեղ շահագործմանն առնչվող հարցերը:
CityBugs.am նախագիծը կոչված է բացահայտելու խնդիրներն ու թերացումները` այդպիսով օգնելով քաղաքային իշխանություններին և այլ կառույցներին ավելի արագ տեղեկանալու և արձագանքելու համար: Խնդիրների մասին կայքում կարելի է տեղադրել համապատասխան լուսանկարներ, տեսանյութեր և տեքստային մանրամասն նկարագրություններ:
Dexia-ն ակնկալում է, որ ընդհանուր առմամբ Denizbank-ի վաճառքից կստանան 3.02 միլիարդ եվրո: Ֆրանս-բելգիական Dexia բանկային խմբի հետ համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը հայտնել էր դեռևս այս տարվա հունիսին: Այն ժամանակ ենթադրվում էր, որ գործարքը կկատարվի 2012 թվականի չորրորդ եռամսյակին:
Պատճառը Ադրբեջանի արևմուտքում ՋԷԿ-ի չորս բլոկերի շարքից դուրս գալն է: Նախնական տվյալների համաձայն, էլեկտրակայանը կայածակնահարվել է: Ականատեսները Բաքվից հաղորդում են, որ չէր աշխատում նաև քաղաքային մետրոն: