
Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սան Պաուլոյում ընթացող «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 4-րդ տուրում սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ և վաստակած 6 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում: Կարլսենը 5 միավորով 3-րդն է:
Այս տուրում հերթական հաղթանակը տարավ գերազանց մարզավիճակում գտնվող իտալացի Ֆաբիանո Կարուանան, ումից ընդամենը 24 քայլ պահանջվեց իսպանացի Ֆրանսիսկո Վալեխո Պոնսին հաղթելու համար: Կարուանան 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Սերգեյ Կարյակին – Վիշվանաթհան Անանդ պարտիայում նույնպես գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Շախմատիստները 28-րդ քայլից սկսած 3 անգամ կրկնեցին քայլերը և բավարարվեցին մեկական միավորով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը