Ախթալայի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե մեզանից է առաջինը տեղեկացել իր եղբոր` Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ձերբակալության մասին: Հարցին, թե` վախենո՞ւմ եք ինչ-որ բանից, ՀՀԿ-ական քաղաքապետը պատասխանեց. «Չէ, դե եսիմ, երևի դրա կարիքը չկա, ավելի լավ ա՝ ոչ մի բան չխոսեմ»:
Տուրիստական գործակալությունները համաձայն չեն փոխնախարարի հետ
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Իրաքի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Պարույր Հակոբյանը:
Այդ բանակցությունների հաջող ավարտն ու դրան հաջորդող համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանին հնարավորություն կտան դառնալու ԵՄ-ի ընդհանուր օդային տիրույթի մասնիկը, ինչը դյուրացնում է փոխադրումների հետ կապված բազմաթիվ ընթացակարգեր: ԵՄ-ի ավիաընկերությունները կարող են ԵՄ-ի յուրաքանչյուր կետից ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Ադրբեջան: Նույնը վերաբերում է ադրբեջանական ավիափոխադրողներին:
«ՀՀԿ-ն մտածում է, որ «ժառանգությունը» լրջորեն կասկածի տակ է դնում իրենց քաղաքական կամքը: Եթե նամակի մնացյալ հատվածում բաց տեսնեի Ր. Հովհաննիսյանի կողմից առաջադրած խնդիրների ճանաչումը, ո՛չ ես, ո՛չ ընթերցողները չէինք մտածի, որ գործ ունենք իշխանության հնարավորությունների սահմանի հետ: Այստեղ ոչ թե որևէ մեկի քաղաքական կամքը թերագնահատելու մասին է, այլ պարզապես ճանաչել տալու այն խնդիրները, որոնք կան ընտրական համակարգում, ու փորձելու՝ միասին լուծել դրանք»:
ՀԱԿ պատգամավորն առաջարկել է, որ Առողջապահության նախարարությունը ճիշտ կանի, ընդամենը, հայտարարի, որ բոլոր բուժհաստատություններին պետական միջոցներով տրամադրվում են դեղեր և այլ միջոցներ:
Վազգեն Խաչիկյանին կասկածում են Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով , եւ 314 հոդվածի 1,2 կետերով հանցավոր արարք կատարելու մեջ: Ձերբակալված մյուս անձը Սոցիալական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանն է , իսկ երրորդը՝ Սոցապի կենտրոնական ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:
Բերմանը մատնանշել է որոշակի գործողություններ, որոնք կարող է ձեռնարկել Պետդեպը, այդ թվում` կազմակերպել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համատեղ բողոք Իլհամ Ալիեւի դեմ, ՆԱՏՕ-ին կոչ անել դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին այնքան ժամանակ, մինչեւ որ Ալիեւը մարդասպանին կրկին կմեկուսացնի կամ էլ կվերադարձնի Հունգարիա, անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն եւ զենք մատակարարելը:
Ոստիկանությունից 168.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:
ԳԱԼԱ-ի թղթակիցը զրուցել է «Արմիավիա» ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովայի հետ, ով ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տարածված տեղեկությունը. «Ես այս պահին ոչինչ չեմ բացառում, քանի որ դա բիզնես է, իսկ բիզնեսում ամեն ինչ հնարավոր է»,- նշել է Ավետիսովան:
Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին, թե՝ ի՞նչ եք կարծում` Ձեր կողմից սպասարկվող սոցիալական խմբերը գո՞հ, թե՞ դժգոհ են նախարարության աշխատանքից, Արտեմ Ասատրյանը նորից սկսեց թվարկել նախարարության ծրագրերը, այնուհետև սկսեց գովերգել դրանք, ապա նշեց, թե «գոհի և դժգոհի խնդիրը» վերաբերում է մատուցվող ծառայություններին:
Աղբյուրները հաստատում են, որ հօգուտ Շտայնբրյուկի՝ նախընտրական մրցապայքարին մասնակցությունից հրաժարվել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներ Զիգմար Գաբրիելն ու նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմայերը:
«Ես հարգում եմ այդ մարդուն, նա հարգանքի արժանի մարդ է, «Բազազ» անունը նրան բացարձակապես չի սազում: Ես նրա երեսին եմ ասել, թե զարմանում եմ քեզ ինչու են Բազազ ասում: Նա Բազազ չի իր տեսակով, առևտրական չի, նա էն չի, որ էդ անունի տակ կարելի է պատկերացնել: Նա շատ պարկեշտ, շատ խելացի ու լավ մարդ է»:
Amigo-ն հնարավորություն է տալիս նաև Mail.ru-ի էլ. փոստին եկած հաղորդագրություններն ու նկարները հատուկ ֆունկցիայի միջոցով միանգամից տեղադրել սոցցանցերում:
Քիչ առաջ ավարտվեց Երևանի կոնյակի գործարանում ավարտվեց ԲՀԿ հավաքը, որտեղ, ինչպես տեղեկացրել էինք` քննարկվելու էր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին` ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը, ինչպես նաև այն, թե ինչ դիրքորոշում պետք է արտահայտի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված 2011թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից 168.am-ին հայտնում են, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի և նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ:
Հիշեցնենք, որ այսօր լրացավ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո ընկած 15 աշխատանքային օրերի ժամկետը, որի ընթացքում Հայրապետյանը կարող էր հետ վերցնել իր դիմումը:
«Միջազգային դպրոցի հիմնական որակն այն է, որ այնտեղ սովորելու են ուսանողներ կամ աշակերտներ աշխարհի տարբեր երկրներից: Ենթադրում ենք, որ հայ երեխաներն այնտեղ լինելու են 15-20%»,- նշեց Ա. Մելքոնյանը:
Ոստիկանության տեղեկություններն այն մասին, թե ինչպես են ահաբեկիչները բանտ ներխուժել, տարբեր են: Որոշ տվյալների համաձայն՝ նրանք կարողացել են մտնել բանտի տարածք, երբ նրանցից մեկը՝ մահապարտ-ահաբեկիչը, պայթեցրել է մուտքի դարպասները: Որոշ ոստիկաններ էլ պնդում են, որ ահաբեկիչների և բանտապահների միջև բախումները սկսվել են բանտապահների և կալանավայրի ղեկավարության վրա բանտարկյալների հարձակումից հետո:
ՈւԵՖԱ-ն իր աջակցությունն է ցուցաբերել Wоrld Heart (WHF) ֆեդերացիային` սրտի համաշխարհային օրն անցկացնելու համար, և նշել, որ ֆուտբոլը հիանալի միջոց է առողջ ապրելակերպ վարելու և սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարելու համար:
«Հետաքրքիր է նաև հասկանալ, թե ինչո՞ւ է այս ամենը հիմա արվում: Պարզ է, որ առջևում նախագահական ընտրություններն են, բայց սա միայն մակերեսային կողմն է: Կարծում եմ, որ ամենակարևոր խնդիրն այս ամենը հիմա իրականացնելու՝ այն է, որ Սերժ Սարգսյանն ուզում է դառնալ միակը, ով կարող է պատժել ապարատին: Այս ամենն ակտիվացավ, երբ ԲՀԿ-ն փորձեց լուրջ հանդիմանություններ ներկայացնել իշխանության նկատմամբ, մասնավորապես՝ վարչապետի: Որևէ մեկն, ով հարձակում կգործի ապարատի վրա, անպայմանորեն պատասխան կստանա: Սա է Սերժ Սարգսյանի ամենակարևոր խնդիրը: Եթե ապարատն էլ փլվեց մինչև վերջ, նախագահը վերընտրվելու հնարավորություն չի ունենա»:
Կատալոնիան ցանկանում է ստանալ եվրոպական ազգի կարգավիճակ նույն լիազորություններով, ինչպիսիք որ ունեն Դանիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Լիտվան և Լատվիան:
«Սեպտեմբերի 26-ին և 27-ին ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆուորեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպեցին Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:
Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության՝ սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս:
Այս մեկ տարին ցույց տվեց, որ մենք էականորեն մեծ քայլերով ենք գնում դեպի մեր նպատակը: Այսինքն, իրականությունը հենց այն է, ինչի մասին մենք խոսում էինք մեկ տարի առաջ: Ավելին, մենք ունենք կամք և հստակ նպատակադրում գալիք նախագահական ընտրություններում բյուրեղացնելու մեր բոլոր նվաճումները ընտրությունների կազմակերպման հարցում և ավելի առաջ գնալու: Սրանում, խնդրում եմ, չկասկածեք:
«Սևիլյայի» 38-ամյա դարպասապահ Անդրես Պալոպը կարծում է, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին դիմակայելն անհնար է:
«The Beautified Project » խմբի անդամ Անդրե Սիմոնյանն ԱՄՆ-ում է: 168.am-ի հետ զրույցում Անդրե Սիմոնյանը նշեց, որ ինքն այսօր ԱՄՆ-ում է` իրենց արվեստն արտերկրի հարթակներում տարածելու, տարբեր ԶԼՄ-ներին իրենց տեսահոլովակները ներկայացնելու համար: Երգիչը պատրաստվում է տարբեր հեռուստաընկերություններով, ռադիոներով և ինֆորմացիայի տարածման այլ միջոցներով հանդես գալ, ներկայացնել իրենց արվեստը, պատմել ներկայացվող ստեղծագործությունների մասին:
«Ես շատ ինտենսիվ եմ պատրաստվել այս համերգին: Ներդրել եմ շատ հույսեր, եռանդ, հավատ, դրական լիցքեր, որ ամեն բան լավ անցնի: Երկար ժամանակ պատրաստվում էինք մեր ամբողջ խմբով: Մի հսկայական թիմ է աշխատել, որոնց ամբողջ աշխատանքը ես ներկայացնելու եմ բեմում: Մենք ունենք 22 երգ…»:
«Էսօր ամեն մեկը մի փոքրիկ պատուհան են բացում, անուն դնում՝ դեղատուն: Էրեկ մենք նայում էինք այս խնդիրը, ուրեմն՝ հանրապետության 165-ից ավելի դեղատներում ընդամենը 50-քանիսն ա, որ դեղատուն ա կոչվում, մյուս 1600-ը՝ կոչվում են դեղատնային կրպակներ: Ինչո՞վ են առանձնացրել կրպակն ու դեղատունը՝ դեղատանը մի քանի կաթիլներ, փոշի-բան են սարքում, ռեցեպտն ունի բաժինը՝ դրանց անունը մենք դրել ենք դեղատուն, մնացածը՝ խանութներ են, դեղատնային կրպակներ»:
Արտակ Շաբոյանը նշել է, որ փոքր ընկերություններն ավելի ակտիվ պետք է լինեն գնումների գործընթացում, պետք է կարողանան բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, անհրաժեշտության դեպքում՝ բողոքներ ներկայացնեն: