Ռուսաստանը ձգտում է Իրանի հարցով «Մեծ վեցնյակի» հանդիպումը հնարավորինս շուտ անցկացնել

Ռուսաստանը հաշվարկում է, որ Իրանի հարցով «Մեծ վեցնյակի» հանդիպումը տեղի կունենա որքան հնարավոր է արագ:

«Կցանկանայինք, որ վեցյակի խմբի բանակցությունների ռաունդը իրանական կողմի ներկայացուցիչների հետ տեղի ունենա որքան հնարավոր է արագ: Մենք կարծում ենք, որ պետք է պայմանավորվել այդ ռաունդի ու վայրի անցկացման շուրջ»,- հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ հավելելով, որ այդպիսի հանդիպում առաջարկում են անցկացնել առանց ձգձգելու, հենց հոկտեմբերին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վեցնյակի» անդամները միակարծիք են, որ Թեհրանին չպետք է թույլատրել ստանալ միջուկային զենք, ու դա պետք է անել դիվանագիտական ճանապարհով:

Տեսանյութեր

Լրահոս