Բաժիններ՝

Այսուհետ իրական նվերներ կարելի է ուղարկել «Facebook»-ի միջոցով

«Facebook» սոցցանցը ներկայացրել է իր նոր ծառայությունը: Այն հնարավորություն է տալիս օգտատերերին միմյանց նյութական նվերներ ուղարկել: «Facebook Gifts» կոչվող ծառայությունն, ըստ վերլուծաբանների` «Facebook»-ին հնարավորություն կտա մեծացնել իր եկամուտները և մրցակցության մեջ մտնել Amazon.com-ի և eBay-ի հետ: Ինչ վերաբերում է նվերներին, ապա դրանք կարող են լինել ամենատարբեր տեսակի` հագուստ, քաղցրավենիք և այլն:

Օգտատերը, ում նվեր են ուղարկել, կարող է տեսնել, թե ինչ տեսք ունի իր նվերը, նրա գույնը, ձևը: Նա պետք է նշի հասցեն, որի օգնությամբ նվերը կառաքվի իրեն: Իսկ նվարը տեղ կհասցվի մի քանի օրից:

Ի դեպ, նվեր ստացողը ցանկության դեպքում կարող է նաև  ընտրել մեկ այլ նվեր` նույն գնով:

Նշենք, որ սոցցանցն առաջարկում է իր ավելի քան 100 գործընկերների ապրանքատեսականի: Ծառայությունն առայժմ հասանելի կլինի ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս