«Վարդան Օսկանյանն իր մաշկի վրա պետք է զգա այն, ինչ մենք ենք զգում, առհասարակ, 10 տարի շարունակ: Հատկապես «Մարտի 1-ին» ռեժիմին պաշտպանելու իր անբարո վարքագծի ու անմարդկային դրսևորումների համար պետք է Վարդան Օսկանյանն այս ամենը զգա իր կաշվի վրա: Սա պետք է դաս լինի մնացած բոլորի համար, ովքեր նման վարքագիծ են դրսևորել՝ կուրորեն ծառայելու ռեժիմին: Իրենք բոլորն այդ բախտին են արժանանալու»,- կայքի թղթակցի հետ զրուցում ասել է Սուրեն Աբրահամյանը:
«Ո՞ւմ է պետք, որ Օսկանյանը… Րաֆֆին կա (նկատի ունի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին.- Տ.Մ.)` կդնի Արևմուտքի անունից թեկնածությունը, այստեղ էլ խառնվում է Օսկանյանը… դե, դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են»,- նշեց Տիգրան Կարապետյանը` հավելելով, թե չգիտի` ՌԴ-ի կողմից Հայաստանում ո՞վ կլինի նախագահի թեկնածուն:
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի որպես խափանման միջոց դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի 38-ամյա Սևակ Մինասյանի նկատմամբ:
«Պետք է մեկնաբանեն նրանք, ովքեր փաստից 2-3 տարի առաջ, երբ կենսաթոշակային հիմնադրամը ուղղակիորեն պայթեց խայտառակ կոռուպցիայից: Դրանից հետո Վազգեն Խաչիկյանը շատ հանգիստ, խաղաղ, ապահով իր համար ապրում էր, շորտիկով խորովածի փառատոններ էր անցկացնում, ընտրություններ էր անցկացնում և այլն: Թե ինչ պատահեց, որ դեպքից մի քանի տարի հետո որոշվեց կալանավորել նրան, դա պետք է հիմնավորի իրավական համակարգը»,- ասել է Ն. Զոհրաբյանը:
«Ես ուզում եմ հստակ հասկանալ՝ ո՞րն է իրական պատճառը, որ մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում հենց այս կարևոր ոլորտին: Մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր բնակչությունը բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներ ամենաշատն արձանագրում է հենց առողջապահության ոլորտում, և անարդարությունների ընկալման մակարդակն այս ոլորտում, ցավոք սրտի, գնալով ավելանում է»:
Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Չելսիից» կրած պարտությունից (1:2) հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի թաքցրել հիասթափությունը:
ՀԱԿ-ում տրամադրությունները կարծես թե փոխվում են: Հնարավոր է` ընդդիմադիր այս կառույցի ներկայացուցիչները չեզոք դիրք ընդունեն. կամ` ձեռնպահ քվեարկեն, կամ ընդհանրապես չմասնակցեն քվեարկությանը:
Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ նախարարության համար առաջնային խնդիրներից մեկը կառուցվող ճանապարհների բարձր որակի, սպասարկման ժամկետների ավելացումն ու դրանց արդյունավետության մեծացումն է:
«Դժվար է պատկերացնել, որ Արևմուտքը փակել է աչքերն ու աջակցել է այդ սադիստական համակարգի ստեղծողներին: Այս իշխանությունը շատ ջանք է գործադրել՝ մեր երիտասարդությանը վերածելու առանց իդեալների ու պատվի հասարակության, սակայն չի կարողացել»:
«Ուրեմն ասեմ, որ ՀՀ վարչապետը հանձնաժողով է ստեղծել, որի աշխատանանքերին մասնակցում են վարչապետի վերահսկողության ծառայությունը, նախարարության տեսչական մասնագետները, ինչպես նաև ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայությունը: Առայժմ գործընթացն ընթացքի մեջ է, հետո ամեն ինչ պարզ կդառնա»:
Այսօր, Սևակ Մինասյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը:
«Չեմ բացառում քաղաքական հետապնդման գործոնը, բայց մեջ է բերվում նաև փաստ, համաձայն որի` շատ ֆինանսական յուրացումներ են եղել «Սիվիլիթաս» հիմանդրամում: Այնուամենայնիվ, այդ ամենն ուղղված է ոչ թե Օսկանյանի կամ ԲՀԿ-ի դեմ, այլ Ռոբերտ Քոչարյանի»:
«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Արսենալի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:1) ընդգծել է այս արդյունքի կարևորությունը:
«Մի կուսակցություն, որը Հանրապետական կուսակցության հետ այս տարիների ընթացքում եղել է իշխանության մաս, կիսել է պատասխանատվությունը, մեզ հետ միասին իրականացրել է ժողովրդավարական բարեփոխումներ, ունի կարծիք, որ Հայաստանում կարող է լինել քաղաքական հետապնդում անձի կամ քաղաքական ուժի նկատմամբ: Կարծում եմ՝ մեր գործընկերները եթե հետ նայեն և տեսնեն մեր միասնական աշխատանքը, ապա կտեսնեն, որ որևէ քաղաքական հետապնդում ՀՀ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում չի կարող լինել, այլ ՀՀ-ն այդ տարիների ընթացքում գնում է ժողովրդավարության զարգացման ճանպարհով»:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ Оliver Wyman-ը երկրի 14 խոշորագույն բանկերում սթրես-տեստեր է իրականացրել, որոնց ձեռքերում են գտնվում Իսպանիայի բանկային համակարգի ակտիվների 90 տոկոսը: Պարզվել է, որ ամենաշատը լրացուցիչ միջոցների կարիք ունի Bankia-ն, որին անհրաժեշտ է 24,7 միլիարդ եվրո: Այնուհետու հաջորդում են Catalunya Caixa, Novagalicia, Banco de Valencia, Banko Popular, Banco Mare Nostrum բանկերը:
«Արդեն շինարարական աշխատանքները սկսվել են, հաջորդ տարի մենք երևի կավարտենք այն: Եկեք տեխնոկենտրոն ասենք, տեխնոպարկ բառը երևի թե այդքան էլ ճիշտ չի: Այդ կենտրոնը կձևավորվի, իսկ պետությունը արդեն բավականին միջոցներ է ներդրել»:
Սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Արագածոտն, Արևուտ, Գառնահովիտ, Գեղարոտ, Եղնիկ, Ծաղկասար, Ծիլքար, Շամիրամ, Ոսկեթաս, Ուշի, Չքնաղ, Ցամաքասար, Քուչակ գյուղական համայնքներում կացկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններ:
Արդեն մթերված բերքի դիմաց վճարումները, ըստ փոխնախարարի, հիմնականում կատարվում են տեղում կամ 7-10 բանկային օրվա ընթացքում. -«Իսկ այն գործարանները, որոնք խոշորածավալ մթերումներ են իրականացնում կամ ֆինանսական խնդիրներ ունեն, պայմանագրեր են կնքում` ժամանակացույցով մարում են: Ամեն դեպքում այդ բոլոր գործարանները գյուղացիների հանդեպ պարտավորությունները պետք է մարեն այս տարի` մինչեւ նոյեմբերի մեկը»:
«Կուբանում» հանդես եկող Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպաններից մեկը` Մարկոս Պիզելլին, խաղադաշտ կմտնի իր թիմի մեկնարկային կազմում
Ն լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ այցի արդյունքներն ամփոփվել են սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ կայացած հանդիպման ընթացքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի իրականացվելիք համատեղ միջոցառումների վերաբերյալ:
Հայաստանի ԳԱԱ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի մասնագետները ստևիայից (լատ. Stevia rebaudiana (SrB)) քաղցր փոշի ստանալու տեխնոլոգիա են հայտնաբերել: Ինչպես նշել է նախագծի համահեղինակ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Միքայել Բաբախանյանը, ստևիան Հարավային և Կենտրոնական Ամերիկայում աճող մշակաբույս է: Ստևիայի մի քանի տեսակներից առևտրային նպատակով կիրառվում է «քաղցրահամը», որի կալորիականությունը զրոյական է:
Նշենք, որ «Անկան» համարվում է իսրայելական «Հերոն» անօդաչու սարքերին փոխարինելու համար մշակվող տարբերակ:
Ներկայումս հանրահավաքում հանդես է գալիս ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, ով հայտնել է, որ խորհրդարանակ ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլիի քրեական ռեժիմի դեմ հաղթանակը անխուսափելի է:
Անգլիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Չելսին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց «Արսենալին» և վաստակած 16 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ 2011-ին Հայաստանի բնակչության շրջանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության մակարդակը (48%) գրեթե 2.7 անգամ գերազանցել է տարածվածության (17.3%) մակարդակին:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից 168.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 29-ինԱզգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը ընդգրկում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի ու բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության և կադաստրի ոլորտները, եկամուտների ձևավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը:
Washington Post թերթի փոխխմբագիր և սյունակագիր Դևիդ Իգնատիուսը սեպտեմբերի 28-ին հոդված է հրապարակել Սիվիլիթաս հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդումների մասին: Civilnet.am-ը ամբողջությամբ թարգմանել է հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.
Եթե «քաղաքագիտական վերլուծությունը» շարունակվի, ՀԱԿ-ը գուցե ստիպված լինի նաև այլ ձևաչափերի ակցիաներ կազմակերպել՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի` ով, կախված իրադարձությունների զարգացումից, կարող է հայտնվել նաև անազատության մեջ: Այնպես որ, այդ հանրահավաքը կարող է դառնալ ՀԱԿ-ի կամ փրկության (թեկուզ մշուշոտ հեռանկարով), կամ վախճանի հանրահավաքը:
Մեծահասակների .xxx պոռնո դոմենային տիրույթը կառավարող ICM Registry ընկերությունն գործարկել է Search.xxx որոնողական համարակարգը: Նշենք, որ նոր որոնողական համակարգը օգտագործողների համար որոնման հարմարավետ ֆունկցիաներ ունի և պաշտպանում է համակարգիչը վիրուսներից և այլ վնասակար ծրագրերից, ինչպես նաև ապահովում է գաղտնիություն:
«Facebook» սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը Nasdaq աճուրդում կտրուկ աճել է: Nasdaq աճուրդում Facebook-ի մեկ բաժնետոմսի գինը տատանվել է 21.66-21.95 դոլարի սահմանում: Այդպիսով գրանցելով 6,6 տոկոսով ավելի ցուցանիշ, քան նախորդ օրը: