Մինչև 2020թ. նավթը կարժենա 50 դոլար՝ մեկ բարելը
Մինչև 2015թ. նավթի Brent տեսակի գինը կարող է հասնել $50 մեկ բարելի համար: Նման կարծիք են հայտնել Alphavalue ընկերության վերլուծաբան-փորձագետները:
Նմանատիպ հեռանկարը պայմանավորված է նրանով, որ ավելացել է վառելիքի մատակարարումը, որը արդյունահանվում է ընկերությունների կողմից, ինչն էլ պատճառ կհանդիսանա առաջարկի արագընթաց աճին՝ պահանջարկի դանդաղ աճի պատկերի վրա:
Ըստ փորձագետների, մինչև 2020թ. նավթի արդյունահանման ծավալները կարող են հասնել օրական 111 մլն բարելի, այն ժամանակ, երբ պահանջարկը կկազմի ընդամենը 97 մլն բարել օրական:
Օֆշորային ընկերությունները օրական կարդյունահանեն մինչև 8 մլն բարել՝ մեկ օրվա ընթացքում, իսկ Իրանում նավթի արտադրությունը կկազմի 7,6 մլն բարել օրական:
Բացի այդ, արդյունահանող ընկերությունների սարքավորումների շնորհիվ, ԱՄՆ-ն ապահովում է իր սպառողների պահանջմունքների էներգառեսուրսների 81% պահանջարկը: «Սև ոսկու» առաջիկա հեռանկարները նույնպես այդքան էլ լավատեսակա չեն, քանզի արդեն հաջորդ շաբաթ նավթի գները կարող են ցուցադրել գնանկում՝ ԱՄՆ-ում վառելիքի ծավալների մեծացման արդյունքում:
Bloomberg-ի հարցման արդյունքների համաձայն, 28 փորձագետերից 13-ը կարծում են, որ հնարավոր է հաջորդ շաբաթ նավթի գների անկում: Տասը վերլուծաբան կանխատեսում են սև ոսկու գների աճ:
«Տնտեսական խնդիրները նկատվում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում, իսկ տնտեսության թուլացումը ազդում է պահանջարկի վրա»,- նշում է FC Stone ընկերության վերլուծաբան Գորդի Էլիոտը: