ԲՀԿ-ի իմիջը, որպես ընդդիմություն, արհեստականորեն ուժեղացնում են

«Ես զարմանում եմ, որ մեր Անվտանգության ծառայությունները չեն գտնում նոր մեթոդ. այս նույն մեթոդն օգտագործվել է նաև Ալեքսանդր Արզումանյանի դեմ: Իհարկե, հետագայում պարզվել է, որ նման հիմքեր չկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին` ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԱԺ ներկայացրած միջնորդությանը:

Նման միջամտությունները, Լարիսա Ալավերդյանի խոսքով, կարող են հետապնդել երկու իրար հակասող նպատակ:

«Առաջինը՝ արհեստականորեն ուժեղացնել ԲՀԿ-ի իմիջը լայն խավերի համար՝ որպես ընդդիմադիր ուժի, և սրանով շեղել ուշադրությունն այս կողմ՝ թողնելով լուսանցքներում, այսպես ասած, ավելի շատ ջանքեր գործադրող ընդդիմադիր այլ ուժերին: Եվ երկրորդ՝ չի բացառվում, որ սա ազդակ է այն մասին, որ ԲՀԿ-ի այս անձին տրվում է ավելի մեծ նշանակություն, քան որևէ մեկին»,- նշեց Լ. Ալավերդյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս