
Հագուստի դիզայները` սիրիահայ ուսանողների համար (լուսանկարներ)

Այսօր Վարդան Մամիկոնյանի արձանին կից հատվածում տեղի ունեցավ սիրիահայ դիզայներ Գևորգ Նուռ Շադոյանի մոդելների ցուցադրությունը. «Երկրները մեկ հարկի տակ» բարեգործական փառատոնի ողջ հասույթը փոխանցվելու է ՀՀ բուհերում սովորող սիրիահայ անապահով ուսանողներին: Փառատոնին մասնակցում էին UCan և Atex նորաձևության ստուդիաների մոդելները:
Լուսանկարները` Սերժ Դավիդովի