
Մոուրինյոն ուշ հասկացավ, թե իրենից ինչ է ներկայացնում Ռեալը. Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կտրուկ է արտահայտվել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին:
«Մոուրինյոն ուշ հասկացավ, թե իրենից ինչ է ներկայացնում «Ռեալը»: Նա աշխատել է Պորտուգալիայում, Իտալիայում, Անգլիայում, բայց դրանք լրիվ այլ պատմություններ են: «Ռեալն» իր մշակույթն ունի, և մենք հասկանում ենք դա: Երբ նա սկսեց աշխատել «Ռեալում», նրա ինքնասիրությունը վիրավորվում էր, որ երկրպագուները կարող են սուլել ցանկացած խաղացողի, անգամ մարզչին: Մոուրինյոն շատ է գոռոզանում, որ մարզել է եվրոպական գրանդները, բայց ես նրան ասում եմ, որ առաջին հերթին գոյություն ունի «Ռեալ», հետո նորից «Ռեալ» ու դարձյալ «Ռեալ»»,- Պերեսի խոսքերն է փոխանցում AS-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը