Բաժիններ՝

Նոր կայք` Երևանն ավելի լավը դարձնելու համար

Հոկտեմբերի 1-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի կունենա նոր կայքի` շնորհանդեսը և հանրային քննարկումը: Ինչպես 168.am-ին տեղեկացնում են կայքի հիմնադիրները` կայքը յուրօրինակ սոցիալական հարթակ է լինելու, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է գրանցվել և իրեն հուզող խնդիրների վերաբերյալ այսպես կոչված bug ստեղծել: Նշենք, որ ծրագրավորման մեջ bug է կոչվում ցանկացած բացթողում, խնդիր, սխալ, որը կարող է խոչընդոտել այս կամ այն համակարգի բնականոն աշխատանքին:

CityBugs.am նախագիծը կոչված է բացահայտելու խնդիրներն ու թերացումները` այդպիսով օգնելով քաղաքային իշխանություններին և այլ կառույցներին ավելի արագ տեղեկանալու և արձագանքելու համար: Խնդիրների մասին կայքում կարելի է տեղադրել համապատասխան լուսանկարներ, տեսանյութեր և տեքստային մանրամասն նկարագրություններ:

Նշենք, որ CityBugs-ը X-TECH ընկերության սոցիալական Startup նախագիծ է, որի կարգախոսն է` «Դարձնե՛նք մեր քաղաքը ավելի լավ տեղ ապրելու համար»: Հետագայում հնարավոր է նախագիծը ընդլայնվի և տարածվի նաև Հայաստանի մյուս քաղաքներում, օրինակ` Hrazdan.citybugs.am և այլն:

Տեղեկացնենք, որ CityBugs.am կայքը պատրաստվել է Internews Հայաստանի ֆինանսական աջակցությամբ, որպես Hackathon Yerevan 2011-ի հատուկ մարցանակակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս