Վազգեն Խաչիկյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառեցին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր` սեպտեմբերի 28-ին ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանինի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Դատավոր էդիկ Ավտետիսյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը Վազգեն Խաչիկյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել էր այսօր: Նրան կասկածում են Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով, և 314 հոդվածի 1,2 կետերով հանցավոր արարք կատարելու մեջ:

Բացի Վազգեն Խաչիկյանից, այսօր նույն գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Սոցիալական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանն ու Սոցապի կենտրոնական ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի խախտումներից հետո:

 

Տեսանյութեր

Լրահոս