Հռոմում ցույցեր են՝ բյուջեի ծախսերի կրճատման վարչապետ Մոնտիի քաղաքականության դեմ

Իտալիայի պետական հատվածի ավելի քան 30 հազար աշխատակիցներ դուրս են եկել Հռոմի փողոցներ՝ համազգային գործադուլի շրջանակներում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով La Repubblica թերթին:
Իտալիայի երկու խոշորագույն արհմիությունների կազմակերպած բողոքի ցույցն ուղղված է Մարիո Մոնտիի կառավարության կողմից իրականացվող խիստ տնտեսման և բյուջեի ծախսերի կրճատման քաղաքականության դեմ:

 

«Կառավարության բարեփոխումները զուրկ են ճկունությունից և զուտ գծային բնույթ են կրում: Դա բացարձակապես անթույլատրելի է, քանի որ բյուջեի կրճատումներն առաջին հերթին զգալի հարված են հասցնում պետական հատվածի ծառայողներին», – հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից Սյուզանա Կամուսսոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930