Ռուսաստանն ու Բելառուսը քննարկել են արդյունաբերական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը աշխատանքային հանդիպում է ունեցել Բելառուսի արդյունաբերության նախարար Անդրեյ Կուզնեցովի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները ավտոմոբիլաշինության, գյուղատնտեսական և հատուկ նշանակության մեքենաշինության, հաստոցաշինության ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանը։
«Բելառուսի արդյունաբերության նախարարության հետ մենք մշտական կապի մեջ ենք բոլոր արդիական հարցերի շուրջ։ Շարունակում ենք աշխատանքը Միութենական պետության միասնական արդյունաբերական քաղաքականության իրականացման ուղղությամբ»,- ասել է Անտոն Ալիխանովը։

