Սիրիայի կառավարական զորքերը երկրի հյուսիսում և կենտրոնում մարտեր են մղում ապստամբների դեմ

Սիրիայի հյուսիսում և կենտրոնում կառավարական զորքերը շարունակում են մարտեր մղել գրոհայինների դեմ: Ուրբաթ Հալեպի փողոցներում կատաղի հրաձգություն էր ընթանում: Մարտերը սկսվել են քաղաքի հնագույն թաղամասերում: Ականատեսները նաև հաղորդում են, որ հրոսակախմբերը ականանետերով ռմբակոծում են Սուլեյման և Մարդժա թաղամասերը, որտեղ բնակչությունը աջակցում է կառավարական զորքերին:

Բացի այդ, ծայրահեղականները Սիրիայի հյուսիսում հուսահատական փոխհարձակումներ են իրականացրել միանգամից մի քանի ուղղությամբ: Սպանվել, վիրավորվել և գերի են ընկել տասնյակ վարձկաններ և ահաբեկիչներ: Հալեպի մատույցներում ոչնչացվել են ամենագնացների շարասյուներ, որոնք բերվել էին հարևան Իդլիբից:

Ըստ լրատվամիջոցների` սիրիական ավիացիան հարվածներ է հասցնում Հալեպի ապստամբներով լի բնակելի թաղամասերի ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս