Կակա. Անչափ ուրախ եմ ազգային հավաքական հրավիրվելու համար
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական չի թաքցրել ուրախությունը, երբ իմացել է, որ երկարատև ընդմիջումից հետո կրկին Բրազիլիայի ազգային հավաքական է հրավիրվել:
«Խոստովանում եմ, որ ինձ համար անսպասելի էր: Երբ իմացա, որ հայտնվել եմ ազգային հավաքականի հայտացուցակում, շատ ուրախացա: Կարծես առաջին անգամ լիներ», – Կակայի խոսքերն է մեջբերում Globoesporte-ն:
Կական Բրազիլիայի ազգային հավաքական է հրավիրվել Իրաքի և Ճապոնիայի հետ ազգային հավաքականների հետ հանդիպումներին մասնակցելու համար, որոնք տեղի կունենան համապատասխանաբար հոկտեմբերի 11-ին և 16-ին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը