Կայծակից հոսանքազրկվել էր Ադրբեջանի մի մասը, այդ թվում՝ Բաքուն
Ադրբեջանի կեսը և նրա մայրաքաղաք Բաքուն այսօր՝ ուրբաթ առավոտյան մնացել են առանց հոսանքի: Ինչպես հաղորդում է «Интерфакс» -ը `վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի տարածքի բնակավայրերի 35-40 տոկոսը զրկվել է էլեկտրաէներգիայից:
Պատճառը Ադրբեջանի արևմուտքում ՋԷԿ-ի չորս բլոկերի շարքից դուրս գալն է: Նախնական տվյալների համաձայն, էլեկտրակայանը կայածակնահարվել է: Ականատեսները Բաքվից հաղորդում են, որ չէր աշխատում նաև քաղաքային մետրոն: