«Դրանով կզբաղվեն այլ ինստիտուտներ». Գագիկ Հարությունյան

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 28-ին գրավոր ընթացակարգով քննության առնելով քաղաքացի Գրիգոր Վահանյանի դիմումի հիման վրա գործը` որոշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Քաղաքացու կողմից վիճարկվող դրույթը վերաբերում է 204.32-րդ հոդվածով սահմանված` նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերից մեկին:

«Որոշման մեջ շատ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարանը արտահայտել է հստակ իրավական դիրքորոշումներ և կատարել է վերլուծություններ, որոնք ցույց են տալիս նաև առաջացած այս իրավիճակի պատճառները»,- հայտնել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` հրապարակելով որոշման եզրափակիչ մասը: Նա տեղեկացրել է, որ որոշումն ամբողջությամբ երկուշաբթի օրը կտեղադրվի ՍԴ պաշտոնական կայքէջում և կուղարկվի դատավարության կողմերին: Նշենք, որ որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը:

«Կցանկանայի նաև շեշտել մի կարևոր իրողություն. ելնելով վերոշարադրյալից Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վեճի առարկան գործնականում ոչ թե դիմողի կողմից ներկայացրած նորմատիվ իրավակարգավորման սահմանադրականությունն է, այլ դատարանի կողմից այդ նորմերի կիրառմանն առնչվող խնդիրը, ինչն, ըստ դիմողի, խախտել է դատարանի մատչելիության և արդար դատաքննության իր իրավունքը»,- ընդգծել է ՍԴ նախագահը` հավելելով, որ «սա արդեն կիրառման խնդիր է` դրանով կզբաղվեն այլ ինստիտուտներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930