
Օսկանյանին դարձնում են ընդդիմության կենտրոնակա՞ն ֆիգուր

«Դեռ պարզ չէ` ո՞րն է սրա իրական նպատակը: Գուցե հատուկ իրավիճակ են ստեղծում, որպեսզի նա ընդդիմության կենտրոնական ֆիգուրը դառնա` դրանով դաշտից բոլոր ընդդիմադիր ֆիգուրներին ջնջելու համար: Մտքներովդ դա չի՞ անցել»,- անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» գործով որպես մեղադրյալ ներկայացնելու միջնորդությանը, 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը` չբացառելով, որ դա ոչ թե քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ, այլ՝ իշխանությունների կողմից տեխնոլոգիաների կիրառում:
«Վաղը Աղվան Հովսեփյանը դուրս է գալու և դնելու է խնդիրը: Կուսակցությունները հիմա բարդ վիճակում են: Պատկերացնո՞ւմ եք ՀԱԿ-ի վիճակը, երբ նրա պատգամավորներից մեկը` Նիկոլ Փաշինյանն ասել է` «ցանկացած գնով պետք է ընդունենք դատախազի միջնորդությունը»: Մյուսը կարող է դեմ լինել: Դա արդեն մի խմբակցության մեջ խնդիրներ է առաջացնում, և այդ խնդիրները կարող են շատ պայթյունավտանգ վիճակ ստեղծել ցանկացած կուսակցության մեջ: Հիմա Վ.Օսկանյանը կարող է դրանից դիվիդենտ էլ ստանալ, նայած` ինչպե՞ս է դնում խնդիրը, նայած` ինչպե՞ս է հասարակական կարծիքը ձևավորվում, ինչպե՞ս են կուսակցությունները վերաբերվելու այդ խնդրին»,- ասաց քաղաքագետը:
Մանվել Սարգսյանի հետ հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա համարում: