
Շվեյցարիայի բնակիչները դեմ են հասարակական վայրերում ծխելու արգելքին

Շվեյցարիայի բնակիչների մեծ մասը համաձայն չէ հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին որոշմանը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, բողոքի ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ սկսվեցին «Պասիվ ծխելուց պաշտպանելու մասին» օրինագծի քննարկումները: Օրինագծով մասնավորապես նախատեսվում է բարերում ու ռեստորաններում, ինչպես նաև աշխատավայրերում արգելել ծխելը: Օրինագծի դեմ է քվեարկել Շվեյցարիայի բնակիչների 70%-ը: Ի դեպ, Շվեյցարիան միակ քաղաքն է, որի բնակիչների կեսից ավելին կողմ է քվեարկել այս օրինագծին: