ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Պավել Գրաչովի մահվան պատճառը

ՌԴ պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է երեկ մահացած պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի մահվան պատճառը:

«Բանակի գեներալ Պավել Գրաչովը սեպտեմբերի 23-ին՝ կյանքի 65-րդ տարում, Մոսկվայի Ա.Ա. Վիշնևսկու անվան թիվ 3 կենտրոնական ռազմական կլինիկական հոսպիտալում մահացել է սուր մենինգոէնցեֆալիտից»,- գերատեսչության հաղորդագրությունը մեջբերում է RIA Novosti-ն:

Առայժմ հայտնի չէ ՌԴ պաշտպանության նախկին նախարարի մոտ այս հիվանդության առաջացման պատճառը: Այդ հարցը պարզում են Վիշնևսկու անվան կլինիկական հոսպիտալի մասնագետները, Interfax-ին հայտնել են հոսպիտալի ներկայացուցիչները:

«Այդ հիվանդությունը կարող է ունենալ ինֆեկցիոն, տոքսիկական կամ ալերգիկ բնույթ: Մենք դեռ չենք կարող ասել՝ ինչն է դարձել Պավել Սերգեևիչի մոտ նման հիվանդության սկզբնապատճառը: Այս մասին կարող ենք խոսել միայն անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Գրաչովը մահացել է երեկ հոսպիտալում, ուր ընդունվել էր սեպտեմբերի 12-ին ու ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:

Տեսանյութեր

Լրահոս