Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկում Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարը
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Սան Պաուլոյում մեկնարկած «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի առաջին տուրում պարտության մատնեց ռուս Սերգեյ Կարյակինին: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 2-րդ գրոսմայստերից 30 քայլ պահանջվեց Կարյակինին հաղթելու համար:
Ֆաբիանո Կարուանա – Մագնուս Կարլսեն և Վիշվանաթհան Անանդ – Ֆրանսիսկո Վալեխո Պոնս պարտիաները դեռ չեն ավարտվել: Հիշեցնենք, որ 2-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ուժերը կչափի աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթհան Անանադի հետ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը