ԵԱՀԿ առաքելությունը Բելառուսի խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չի համարել
ԵԱՀԿ առաքելությունը կիրակի Բելառուսում անցկացված ընտրությունները ազատ և ժողովրդավար չի համարում:
«Այդ ընտրությունները հենց սկզբից մրցակցային չէին»,- ասվում է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների առաքելության հատուկ համակարգող Մատեո Մեկաչիի տարածած հայտարարության մեջ:
«Այն քաղաքական առաջնորդները, որոնք կարող էին կարևոր դեր խաղալ այդ ընտրություններում, մնացել են բանտերում կամ նրանց թույլ չեն տվել առաջադրվել»,- ասվում է հայտարարության մեջ:
Բելառուսի Ազգային խորհրդի ներկայացուցիչների պալատի ընտրություններն անցկացվել են կիրակի: Դրանց արդյունքում ընտրվել է 109 պատգամավոր 110 շրջաններից: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 74.3 տոկոսը: