Լևոն Զուրաբյանը «շեֆություն» է անում

168.am-Ի տեղեկություններով` վաղը` սեպտեմբերի 25-ին, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներին հրավիրել են խմբակցության արտահերթ նիստի՝ առանց զգուշացնելու նիստի օրակարգի մասին:

Խմբակցության նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, ուստի  ՀԱԿ պատգամավորները ենթադրում են, որ արտահերթ նիստը կարող է կապված լինել ԱԺ հանձնաժողովներում ընթացող 2011թ. բյուջեի կատարողականի քննարկումների հետ:

Նշենք, որ այս ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցությունում հաստատվել է պաշտոնեական հարաբերությունների սուբորդինացիոն համակարգ:

«Թիմակիցներ» համարվող ՀԱԿ խմբակցության անդամների հետ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարաբերվում է աշխատակազմի միջոցով:

Կարդացեք նաև

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930