
Ասպիրինը նույնքան էֆեկտիվ է, որքան թանկարժեք այլ դեղերը

Ասպիրինը սրտի անբավարարություն ունեցող հիվանդների համար կարող է նույնքան էֆեկտիվ լինել, որքան այդ հիվանդության համար նախատեսված թանկարժեք դեղերը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Հետազոտությունն անցկացրել են անգլիացի գիտնականները: Վերջիններս, հետևելով 2000 հիվանդների առողջությանը, եզրակացրել են, որ ասպիրինը ևս արդյունավետ է սրտի անբավարարություն ունեցող անձանց համար: Հետազոտության ընթացքում գիտնականները համեմատել են ասպիրինի ու վարֆարինի ազդեցությունը մարդկանց առողջության վրա:
Աշխարհի 11 երկրներում ապրող 2305 մարդու գիտնականները տվել են այս երկու դեղամիջոցներից մեկը: Ըստ գիտնականների` երկու դեպքում էլ մահվան, կաթվածի և այլ խնդիրների հավանականությունը նույնն է եղել:
Սրտի անբավարարությունն աշխարհի գրեթե բոլոր երկրներում ամենատարածված խնդիրներից է: Մեծ Բրիտանիայում այս հիվանդությունից տառապում է` շուրջ 900.000, իսկ ԱՄՆ-ում` 6 միլիոն մարդ: