Վահե Ավետյանի հայրը չի ցանկանում մասնակցել դատական նիստերին

Այսօր Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հարսնաքարի» գործով երկրորդ դատական նիստը:

Ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հայրը՝ Գագիկ Ավետյանը, փաստաբան Տիգրան Եգորյանի միջոցով փոխանցել էր, որ ինքը չի ցանականում մասնակցել դատական նիստին:

Նիստին չէին ներկայացել նաև մյուս տուժողները: Էդգար Նիկոյանը, Գարիկ Սողոմոնյանը, գրավոր խնդրել էին դատավոր Դավիթ Հարությունյանին հարգելի համարել իրենց բացակայությունը:

Դատական նիստի ընթացքում Վահե Ավեյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ դատարանում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել: Ըստ նրա՝ առաջին շարքերում նստած են եղել քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Ի պատասխան Տ. Եգորյանի հայտարարության՝ դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ դրանք փաստաբանի ներքին դիտարկումներն են, և որ դատարանը իրավունք չունի քաղաքացիներին արգելելու մասնակցել դատական նիստերին:

 

Տեսանյութեր

Լրահոս