Բաժիններ՝

Կասիլյասը հասկացրել է, որ խնդիրներ չունի Ռոնալդուի հետ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը և թիմի լավագույն ռմբարկու Կրիշտիանո Ռոնալդուն կարծես թե կարգավորել են իրենց տարաձայնությունները: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

«Ռեալի» դարպասապահը «Ռայո Վալյեկանոյի» հետ (2:0) խաղից հետո Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Ռոնալդուի հետ լուսանկար: Դա պատասխան էր El Confidencial պարբերականին, որը հայտնել էր ֆուտբոլիստների միջև ծագած կոնֆլիկտի մասին, որի պատճառ է դարձել Անդրես Ինյեստային մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը շնորհելը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս