Բաժիններ՝

Բերտի Ֆոգստը քննադատել է Լուկաս Պոդոլսկուն

Հայտնի գերմանացի մասնագետ Բերտի Ֆոգստը քննադատել է հարձակվող Լուկաս Պոդոլսկուն Գերմանիայի հավաքականի նկատմամբ նրա վերաբերմունքի համար:

«Ինչ վերաբերում է Եվրո 2012-ին, ապա այս մրցաշարում Գերմանիայի հավաքականը երբեմն խնդիրներ էր ունենում պաշտպանությունում: Ցանկացած պաշտպանություն պետք է սկսեր Պոդոլսկուց, ով պարտավոր էր պայքարել գնդակը կորցնելուց հետո:
Այժմ նա գործին ավելի լուրջ է վերաբերվում «Արսենալում», քանի որ խաղում է փորձառու մասնագետի գլխավորությամբ: Կարելի է ասել, որ Լոնդոնում Լուկասն առաջընթաց է ապրում որպես պրոֆեսիոնալ», – Ֆոգստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս