Բաժիններ՝

Վալենտինոն արդեն նաև բալետի հագուստներ է հեղինակում

Հագուստի հանրահայտ իտալացի մոդելավորող Վալենտինոն հեղինակել է 30 բացառիկ հագուստ Նյու Յորքի հանրահայտ բալետի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով ԻտարՏասսը, այս աշխատանքը Վալենտինոն սկսել է իր վաղեմի  ընկերոջ` բալետային խմբի ղեկավար Պիտեր Մարտինսի խնդրանքով: Աշխատանքի իրականացումը տևել  է ավելի քան 5 տարի:

Այն բանից հետո, երբ 2007  թվականին Վալենտինոյի նորաձեւության տունը դարձել է գույքի ներդրումային հիմնադրամի սեփականությունը, դիզայները 80 տարեկան հասակում սկսել է աշխատել պարային հագուստների ստեղծման վրա:

«Պաշտում եմ բալետը և լավ գիտեմ դասական բեմադրություններ, սակայն  պարային բեմականացումների համար հագուստներ  ստեղծելն ինձ համար արտառոց փորձ է: Պետք է սովորել պատրաստել այնպիսի հագուստներ, որոնց մեջ բալետի պարողը կարող է շարժվել, թռչել»,- ասել է Վալենտինոն: Նրա խոսքով` դա խիստ տարբերվում է սովորական հագուստի հավաքածուից, բայց և նույնքան գրավիչ է:

Դիզայներն իր աշխատանքը ֆանտաստիկ է համարել: «Բալետային հավաքածուի» գլխավոր գույնը կարմիրն է: Վալենտինոն խոստովանել է, որ իր համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Ջորջիո Բալանչինի «Ռուբիններ» բալետը` Ստրավինսկու «Драгоценности» տրիոլոգիայից:

Կարդացեք նաև

Սրանով Վալենտինոյի և նյույորքյան նորաձեւության տների համագործակցությունը չի ավարտվել: Նա արդեն հայտնել է, որ կդառնա բեմադրիչ Քրիստոֆեր Ուիլդոնի հագուստի մոդելավորողը:

«Թոշակառու» Վալենտինոն բավականին հագեցած գրաֆիկ ունի առաջիկա ամիսների համար: Նոյեմբերին Լոնդոնում կբացվի նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հագուստներ, որոնք ժամանակին կրել են Սոֆի Լորենը, Գվինետ Պելտրոուն, հայտնի այլ մարդիկ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս