Բաժիններ՝

Գյումրիում մեկնարկել է քանդակագործության միջազգային սիմպոզիումը

Սեպտեմբերի 21-ին «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»  ծրագրի շրջանակներում Գյումրիի Հաղթանակի զբոսայգում տրվեց քանդակագործության միջազգային սիմպոզիումի մեկնարկը, որը կրում է «Կենարար աղբյուր» անվանումը: Սիմոզիումին մասնակցում են 5 երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իտալիայից և Ուկրայինայից: Իտալիան ներկայացնում է  քանդակագործ Մասիմո Լիպպին:

Մասնակից հայ քանդակագործների մեջ գյումրեցիների թիվը ևս գերակշռում է.  6 մասնակիցներից 4-ը գյումրեցիներ են, երկուսը՝ Երևանից ու Ստեփանակերտից: Միջազգային սիմպոզիումը Գյումրիում տևելու է մեկ ամիս: Ողջ ընթացքում պրոֆեսիոնալ քանդակագործներն աշխատելու են Գյումրիում, այնուհետև կերտած քանդակները նվիրելու են քաղաքին: Վերջիններս տեղադրվելու են Գյումրիի Հաղթանակի զբոսայգում: Նշենք նաև, որ քանդակագործներն աշխատելու են տուֆ քարով, իսկ  սիմպոզիումն ինքնին անցկացվում է  համաֆինանսավորմամբ, բյուջեի մեծ մասը՝ 8 մլն դրամ, ֆինանսավորվել է պետական բյուջեից:

Gyumri (4)

Gyumri (5)

Կարդացեք նաև

Gyumri (1)

Միջազգային սիմպոզիումի պատասխանատուն և իրականացնողը Գյումրիի «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» (ՄԷԿ) հասարակական կազմակերպությունն  է: Քանդակագործները ստեղծագործելու են Գյումրիի Խաղաղության օղակին կից այգում, սիմպոզիումն ավարտելուն պես քանդակները տեղափոխվելու են Գյումրիի Հաղթանակի պուրակ, որտեղ էլ ստեղծվելու է քանդակների բացօթյա թանգարան: Մեկնարկած սիմպոզիումի բացմանը ներկա էին նաև բարձրաստիճան անձինք, ինչպես նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ միջոցառումը պետք է դառնա ավանդույթ և կրի ամենամյա բնույթ: Քաղաքապետը մաղթեց, որ հաջորդ տարի մասնակիցների թիվը հասնի 20-ի:

Gyumri (2)

Gyumri (3)

Գյումրի   

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս