
Հրաչյա Հարությունյանը բուժվում է

Օրերս լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Նոր Մոսկվայում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի և այժմ գտնվում է կալանավայրի հիվանդանոցում: Նրա կինը՝ Անահիտը նշել էր, թեր հնարավոր է՝ Հրաչյա Հարությունյանին վիրահատեն: 168.am-ը Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հ. Հարությունյանը նախկինում ունեցե՞լ է նման խնդիրներ և արդյոք հնարավո՞ր է` նրան վիրահատեն:
«Այո՛, խնդիր ունի և բուժվում է»,- ասաց Լիլիթ Հարությունյանը: Հարցին արդյոք Հ. Հարությունյանին կվիրահատե՞ն, նրա դուստրը պատասխանեց. «Վիրահատության կարիք դեռևս, բարեբախտաբար, չկա»:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել էր 18 մարդ: Օրերս իր տված ցուցմունքում Հ. Հարությունյանն ընդունել էր իր մեղքը միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասով: