
Apple-ը առաջին 3 օրվա ընթացքում վաճառել է 9 մլն նոր iphone

Apple ընկերությունը առաջին երեք օրվա ընթացքում վաճառել է 9 մլն նոր iPhone: Ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ խոսքը iPhone 5S-ի և iPhone 5С-ի կուտակային ցուցանիշի մասին է: Ինչպես հայտնել է Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը, սա հիանալի մեկնարկ է ապրանքանիշի սմարթֆոնների ամբողջ պատմության մեջ:
Այս պահի դրությամբ iPhone 5S-ը և 5C iPhone-ը հասանելի են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոնգկոնգում, Ճապոնիայում, Պուերտո Ռիկոյում, Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում:
Բացի այդ, Apple նշել է նաև, որ նոր օպերացիոն համակարգը` iOS7-ը, արդեն ներբեռնել են ավելի քան 200 միլիոն օգտագործողներ: