Բաժիններ՝

5 ամենաարտասովոր ակնոցները (լուսանկարներ)

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է աշխարհի 5 ամենաարտասովոր ակնոցների ցանկը:

1. Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի ամենաթանկ արևային ակնոցը: Այն ստեղծվել է 2011-ին՝ CliC Gold ապրանքանիշի կողմից: Այն ստեղծվել է 2 դիզայների ձեռքի աշխատանքի արդյունքում: Ակնոցի բարձր գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն պատրաստված է 18 կարատանոց ոսկուց: Ապրանքանիշն արևային այս ակնոցից միայն 100 օրինակ է պատրաստել:

2. Երկրորդ հորիզոնականում աշխարհի ամենափոքր ակնոցն է: Նրա չափը չի գերազանցում պլաստիկ քարտի չափին: Ակնոցի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն առհասարակ չի քերծվում. այդ իսկ պատճառով ակնոցը հեշտությամբ կարելի է պահել ցանկացած տեղում՝ թե՛ գրպանի, թե՛ դրամապանակի մեջ:

Aknoc1

Կարդացեք նաև

3. Linda Farrow ապրանքանիշը աքսեսուարներ է մատակարարում Եվրոպային և ԱՄՆ-ին: 2012-ին այս ապրանքանիշը ստեղծեց մի յուրօրինակ ակնոց. այն պատրաստված է ԱՄՆ քարտեզի տեսքով:

Aknoc2

 

4. Ամենատարբեր ֆունկցիաներ կատարող ակնոցը գտնվում է ցանկի 4-րդ հորիզոնականում: Ակնոցն ունի հատուկ ծրագրային ապահովում, որի շնորհիվ այն կարող է ճանաչել տիրոջ ձայնը, այն ունի 2 բարձրախոս:

Aknoc03

5. Histoire De Voir ֆրանսիական  ապրանքանիշի Hippar ակնոցը եզրափակում է ամենաարտասովորների ցանկը: Ակնոցի մի մասը պատրաստված է բնական կաշվից: Ակնոցը հաճախ կրում են էքստրիմի սիրահարները, քանի որ այն չի սահում աչքերից:

Aknoc04

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս